Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը վերակենդանացման բաժանմունքում է, շնչում է ինքնուրույն
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով սկզբում Գորիսի բժշկական կենտրոն, այնուհետև` «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Սյունիքի մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի առողջական վիճակը կայուն է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:
Նշենք, որ հունիսի 1-ին գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կրակոցներ էին հնչել, և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայր ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը տեղափոխվել է Զինվորական կենտրոնական հոսպիտալ: Հրազենային վիրավորում էր ստացել նաև Լիսկայի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը Գորիսի բժշկական կենտրոնում հաստ աղիքի շրջանում վիրահատվելուց հետո տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:
Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլայ Աբրահամյանը շնչում է ինքնուրույն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ, որն այժմ փոխանցվել է Զինվորական դատախազություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին