Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի
«Մեղադրյալ Սամվել Հարությունյանը դատարանում, հենց նոր հայտարարություն արեց այն մասին, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն»:
Նման հայտարարություն է տարածել Սիրունյան իրավաբանական գրասենյակը` ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանին առաջադրվել է հետևյալ մեղադրանքը. 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելով որպես ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Նախորդող հրապարակումներ`
Հայրիկյանի մահափորձի գործով վկայի ցուցմունքը գրել են քննիչները. Հայտարարություն դատարանում
Որքա՞ն ժամանակ է Հայրիկյանի պայուսակը օդում կախված մնացել. Զավեշտալի իրավիճակ դատարանում
«Արյունը շիթի նման հոսում էր». Ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները