Աբովյանցի գործարարի սպանության գործով նախաքննությունը շուտով կավարտվի
Աբովյանցի գործարար, Աբովյանում «ՄԱ-Պլազա» խոշոր ժամանցային կենտրոնի սեփականատեր Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը շուտով կավարտվի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
«Քիչ է մնացել, նախաքննությունը շուտով կավարտվի և կուղարկվի դատարան: Այս պահին նախաքննության ընթացքի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել», -հավելեց ՊՆ քննչական ծառայության պետը:
Աբովյանի խոշոր գործարար Մկրտիչ Խաչատրյանին սպանել էին նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Հանցագործությունը կատարելու համար սկզբում կալանավորվել էր ՊՆ շարքային զինծառայող Ալբերտ Քարհանյանը, սակայն Panorama.am-ի հրապարակումից հետո կալանավորվեցին ևս երկուսը` եղբայրներ Վահրամ և Վարդան Գրիգորյանները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց, երբ մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը այդ օրը փորձել էր խաղաղեցնել նրանց ու հորդորել էր չկռվել: Սակայն, ինչպես Panorama.am-ին էին պատմել Խաչատրյանի հարազատները, խմբից առանձնացած մի քանի երիտասարդներ մոտեցել են, քաշքշել են գործարարին, ծեծել, գցել գետնին և նորից ոտքերով խփել: Դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանն այդ օրը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահացել էր:
ՊՆ քննչական ծառայոթւյունից տեղեկացրել էին, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Ռոստոմի Քարհանյանին հոկտեմբերի 1-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդ. 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՊՆ քննչական ծառայությունից Panorama.am-ին նաև տեղեկացրել էին, որ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներն ստացել է մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, այսինքն՝ Ա. Քարհանյանի հետ միասին Մ. Խաչատրյանին ծեծի են ենթարկել Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները:
Վարդան և Վահրամ Գրիգորյաններին հոկտեմբերի 15-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Թեմային առնչվող. Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Նոր զարգացումներ աբովյանցի գործարարի սպանության գործով. Կան ևս երկու ձերբակալվածներ
ՊՆ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացնում աբովյանցի հայտնի գործարարի սպանության գործով
Աբովյանցի գործարարի մահվան գործով առանցքային վկան հարցաքննվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները