«ԲԱՄՕ»-ի հայազգի սեփականատիրոջ սպանության վարկածներ են շրջանառվում
Մոսկվայում դեռ շարունակում են փնտրել նախօրեին «Lotte Plaza» հյուրանոցում հայազգի գործարար Հովհաննես Մուրադյանի սպանության հեղինակին: Նշենք, որ վերջինը եղել է դիմակավորված, գործել է թիկունքից` դանակի հարված հասցնելով Մուրադյանին, ով տեղում մահացել է: «ՌԻԱ-նովոստի» լրատվամիջոցին իրավապահ մարմիններում իր աղբյուրները հայտնել են, որ սպանության մոտիվը հնարավոր է եղել է Մուրադյանի ձեռնարկատիրական գործունեությունը:
Հովհաննես Մուրադյանը Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր:
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քննչական ծառայությունում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբոր` գործարար Հովիկ Մուրադյանի սպանության փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել` ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով` «սպանությունը»:
Հայտնի է, որ Հովհաննես Մուրադյանը հյուրանոց էր գնացել բիզնեսի գծով իր գործընկերոջ հետ հանդիպելու համար: 20 տարուց ավել է, ինչ նա և իր եղբայրը, ըստ կայքի, ղեկավարում են շինարարական «ԲԱՄՕ» կոնցեռնը: Ի դեպ, «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Նախորդող հրապարակում. Իրաքում ՀՀ դեսպանի եղբոր սպանության կապակցությամբ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները