ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:
ՀՅԴ ԳՄ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ «նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար»: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:
Ըստ աղբյուրի, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 1-ին գյուղապետարանի դիմաց: Հուլիսի 14-ին այդ գյուղում նշանակված են համայնքապետի արտահերթ ընտրություններ:
Նախորդող նյութեր`
Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով
Մարդասպանն ազատության մե՞ջ. Պռոշյանի գյուղապետի սպանությունը խախտել է Պետրոսյանների անդորրը
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով վկաներ են հարցաքննվել