Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին. Հայտարարել է ամբաստանյալի մայրը
Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը թեժ մթնոլորտում է ընթացել:
Հիշեցնենք` Վարդան Ղուկասյանի փեսան` Կարեն Եսայանը սպանվել էր իր նշանադրությունից առաջ, ապրիլի 12-ին:
Եսայանի սպանության գործով ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը:
Այսօր դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալի մայրը` Անահիտ Նիկոլյանը: Պատասխանելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե նա ինչ գիտե այս գործի առնչությամբ, Անահիտ Նիկոլյանն ասել է, թե ինքը գիտի այն, ինչ խոսում են քաղաքում` Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:
Ըստ աղբյուրի, ամբաստանյալի մոր այս հայտարարությունը աղմուկ է բարձրացրել դատարանի դահլիճում: Նիստին ներկա Սպարտակ Ղուկասյանի ընկերները և մի շարք երիտասարդներ սկսել են վիճաբանել, թե ինչ է խոսում կինը, որից հետո վիճաբանություն է առաջացել նրանց և Հարություն Սարգսյանի միջև:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին