Տիգրան Առաքելյանը կշարունակի մնալ անազատության մեջ
Այսօր Վերաքննիչ դատարանում Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով քննության ժամանակ տղաների պաշտպան Մուշեղ Շուշանյանը, վկաների հարցաքննությունից առաջ, դատարանին միջնորդեց վերացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:
«Տիգրան Առաքելյանը 2011-ի օգոստոսի 9-ից գտնվում է անազատության մեջ: Հարգելի դատարան, ես համարում եմ, որ Տիգրան Առաքելյանին ներկայումս կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա: Այդպիսի անհրաժեշտություն նախկինում նույնպես չի եղել: Բայց հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի որոշումը, ես գտնում եմ, որ այս պահին առավել ևս նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն», -դիմելով դատարանին հայտարարեց Առաքելյանի ու մյուս ակտիվիստների նոր պաշտպան Մուշեղ Շուշանյանը` նկատելով, որ օգոստոսի 9-ին կլրանա իր պաշտպանյալի ազատազրկման օրացույցային 2 տարին:
Լրացնելով պաշտպանին, Առաքելյանը հիշեցրեց, որ իր հոր մահվան կապակցությամբ երեք օր թույլտվություն է ստացել ու գնացել է տուն և նկատեց. «Հարգելի դատարան, եթե ես ուզենայի, այդ երեք օրվա ընթացքում կթաքնվեի, բայց չեմ արել: Խնդրում եմ դա հաշվի առեք»:
Պաշտպանի միջնորդությանը առարկեց մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը` հայտարարելով, որ խափանման միջոցը փոխելու հարցին դատավարության այս փուլում անդրադառնալու անհրաժեշտություն չկա:
Նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը, սակայն, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման:
Կարդացեք նաև`
Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը մեկնարկեց Առաքելյանի ու դատավորի միջև անհամաձայնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին