
Դատական դեպարտամենտում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, փոխանցում է «Shamshyan.com»-ը: Ըստ աղբյուրի ձերբակալվածներն են Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բ. Արիկյանցը, Վերաքննիչ վարչական դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Ա. Ավագյանը և Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Ա. Միրզոյանը:
Ըստ տեղեկությունների՝ վերջինս կասկածվում է խարդախություն կատարելու մեջ, իսկ մյուս ստորաբաժանման պետերը՝ չգրանցված աշխատակիցներ են ունեցել և նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:
Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունում այս պահին ոչ աշխատանքային ժամ է և հեռախոսներին չեն պատասխանում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին