ԻԱԿ-ը դատի կտա «Փարքինգ Սիթի Սերվիս»-ին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է կատարել Երևան քաղաքում ավտոկայանատեղիների հետ կապված հարցերով զբաղվող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանը` փորձելով տեղեկանալ գործունեության մասին: Սակայն «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից պատասխանել են, որ ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ընկերությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ ընկերությունը հանրությանը ծառայություն չի մատուցում և ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետևաբար «Տեղեկատվության ազատության մասին օրենքը» Ընկերության վրա չի տարածվում և ընկերությունը պարտավորություն չունի տրամադրել տեղեկություն»:
«Parking City Service-ը համարում է, որ ինքը հանրությանը ծառայություններ չի մատուցում և ուրեմն տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի։ Փաստորեն ծառայություն չի մատուցում, բայց մենք վճարում ենք։ Այս գործով էլ ենք գնում դատարան», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան