«Լույս» հիմնադրամը արձագանքել է Panorama.am-ի հրապարակմանը
Այսօր Panorama.am-ի «Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Մայրը դժգոհում է Արմավիրի իրավապահներից ու նախագահից օգնություն խնդրում» հրապարակմանը քիչ առաջ արձագանքել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, որի մեկնաբանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
««Լույս» հիմնադրամը տեղեկացավ խուլիգանության մեղադրանքով Արամ Մուղալյանի կալանավորման մասին, ով անցյալում Հիմնադրամի կողմից շնորհվող կրթաթոշակի շահառու էր: Այս անընդունելի գործողությունների մասին մենք տեղեկացանք Panorama.am -ի կայքից. մինչ հոդվածի հրապարակումը ղեկավարության կամ մամուլի ներկայացուցիչներից որևէ մեկը մեզ հետ կապ չի հաստատել` մեկնաբանության կամ արձագանքի համար:
«Լույս» հիմնադրամը խստորեն դատապարտում է այն գործողությունները, որոնք ենթադրաբար կատարվել են Արամ Մուղալյանի կողմից: Մեր ցանկությունն է, որ արդարությունը հաստատվի, և որևէ քրեական գործողություն անպատիժ չմնա, անկախ մեղադրյալի պատկանելությունից կամ դիրքից:
Մենք մտքով ու աղոթքով հայցվորի ու Մուղալյանների ընտանիքի հետ ենք այս դժվարին ժամանակներում»:
Կարդացեք նաև` Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Մայրը դժգոհում է Արմավիրի իրավապահներից ու նախագահից օգնություն խնդրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան