Ոչ ոքի մտքով չէր անցել Տեր-Պետրոսյանի վերադարձը անվանել հյուրանոցային վերադարձ. Կարեն Մեժլումյան
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի` մյուս թեկնածուներին ուղղված բանավեճի հրավերին Տիգրան Աթանեսյանի արձագանքը Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանին ստիպել է անել հետևյալ հայտարարությունը.
«Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին հրավիրել է Արմենիա Մարիոթ հյուրանոցի մեծ դահլիճում բանավեճի, որի ժամանակ նրանց հարցեր տալու հնարավորություն կունենան ինչպես ներկա գտնվող փաստաբանները, այնպես էլ լրագրողները։ Կարծում եմ, սա թեկնածուների համար լավ հնարավորություն է իրենց մոտեցումները ներկայացնել փաստաբանական համայնքին ու ավելի լայն հանրությանը։
Մեր գործընկեր Տիգրան Աթանեսյանը դա որակեց հյուրանոցային բանավեճ և հրաժարվեց մասնակցել։
Հիշեցնեմ, որ ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 2007թ–ին հենց նույն հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց ակտիվ քաղաքականություն իր վերադարձը, իսկ 2012թ-ին փաստաբաններս հենց նույն դահլիճում, մոտ 500 փաստաբանի և մի քանի տասնյակ լրագրողների ու հյուրերի մասնակցությամբ հայտարարեցինք գործադուլի մասին։
Ոչ ոքի մտքով չէր անցել այդ միջոցառումներն անվանել հյուրանոցային վերադարձ կամ հյուրանոցային գործադուլ»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ թեկնածու Արա Զոհրաբյանը բանավեճի էր հրավիրել ՓՊ նախագահի թեկնածուներին և որպես բանավեճի վայր մատնանշել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Մյուս թեկնածու Տիգրան Աթանեսյանը արձագանքելով Զոհրաբյանին, հայտարարել էր, որ «հեռուստադեբատներ պետք է անցկացնել հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում` անհասկանալի ֆորմատով, որը շանս ունի վերածվելու էժան շոուի»:
Կարդացեք նաև`
ՓՊ նախագահի ընտրություններ. թեկնածու Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին հրավիրում է բանավեճի
Հեռուստադեբատներ պետք է անցկացնել հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում. Աթանեսյանը արձագանքել է Զոհրաբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան