Գուրգեն Մարգարյանի հոր կյանքին վտանգ չի սպառնում
Ինքնասպանության փորձի հետևանքով վնասվածքներով «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխված Հունգարիայում ադրբեջանցու կողմից սպանված ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի հոր` Արտուշ Մարգարյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ռոբերտ Կուրղինյանը:
Նա ասաց, որ Արտուշ Մարգարյանի վիրահատությունից անցել է երեք ժամ, այժմ նա գտնվում է հետվիրահատական պալատում: «Նրա մոտ որովայնի խոռոչի վիրահատություն է կատարվել, և նա այժմ հետվիրահատական պալատում է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում», -փոխանցեց Կուրղինյանը:
Ավելի վաղ առավոտյան Panorama.am-ը, վկայակոչելով «Փաստինֆո»-ին, տեղեկացրել էր, որ Արտուշ Մարգարյանը այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ էր արել: Արտուշ Մարգարյանը ինքնասպանության փորձը կատարել է որդու` Գուրգեն Մարգարյանի նկարի առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան