Իրավունք 11:25 01/10/2013

Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհանդուրժողականություն

Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհամբերություն և անհանդուրժողականություն: Օգոստոսի 24-իօն Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նման գնահատական է տվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիները չհավատալով դատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:

Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու և արտահայտելու մտադրությամբ: Երկու և ավելի քաղաքացիների նման գործողությունը ըստ օրենքի բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք և այն կարող է տևել մինչև 6 ժամ: («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2, 26 և 27 հոդվածներ): Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան և որակելով Կոմիտասի պողոտայի երթի խափանումը հասարակական կարգի խախտում: Հավաքը սկսելուց շուրջ 50 րոպե հետո ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների և ցրեց հավաքը:

Համանման մի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի համար նախադեպային և պարտադիր իրավունքի ուժ ունեցող որոշում: Այդ գործով ևս, մի քանի տասնյակ մարդ կազմակերպել էին ցույց՝ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այդ գործով ևս Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տեղեկացրել էին ցուցարարներին ցույցի անօրինականության, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու մասին և հրահանգել դադարեցնել ցույցը, մինչդեռ ցուցարարները, չկատարելով ոստիկանության պահանջը, շարունակել էին ցույցը: Հավաքը սկսելուց շուրջ 30 րոպե հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ էր կիրառել, և հավաքը ավարտվել էր ցուցարարների ձերբակալությամբ: (Տես Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի որոշում)

Ոստիկանության գործողությունները համանման այս գործով Եվրոպական դատարանը գնահատել էր ոչ իրավաչափ և դրանք որակել իշխանությունների կողմից հավաքն ավարտին հասցնելու ահնամբերության (անդհանդուրժողականության) դրսևորում: Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որևէ ապացույց, բացառությամբ երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում երթևեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել և անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ:

Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով: Այս դեպքում ևս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայած իշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնվիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով ևս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքները պետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության և անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, և պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց:

Կոմիտաս 5-ում երթևեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր սպառնում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք: Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողատայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում:

Այսպիսով, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, կարող ենք եզրակացնել, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսևորելով անհամբերություն և անհանդուրժողականություն: Բացի այդ, ուսումնասիրելով այդ հավաքի առանձին միջադեպեր, գտնում ենք, որ Ոստիկանությունը խախտել է նաև առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Նման եզրահանգման հիմնավորումները ներկայացված են ստորև.

1. Զանգվածային լրատվամիջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ (աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15, այսուհետ՝ տեսագրություն) կարելի է նկատել, որ հավաքի մասնակից Արգիշտի Կիվիրյանը, մի քանի դրվագներում չի կատարում ոստիկանության ծառայողների պահանջները, որակելով դրանք անօրինական (տեսագրություն՝ 05:50 - 06:20 րոպեներ): Այնուհետև Ոստիկանության ծառայողները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառում են ֆիզիկական ուժ (գետնին տապալել և/կամ հարվածել)` նույնիսկ վերջինիս կողմից դիմադրության բացակայության պարագայում (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55 րոպեներ):

Միևնույն ժամանակ, ակցիային մասնակցող, սակայն արդեն վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ և դրսևորվել անհարկի ագրեսիվ վերաբերմունք` հատկապես նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (տեսագրություն՝ 02:30-02:45, 27:38 - 27:48 րոպեներ): Բացի այդ, Ոստիկանության կողմից մեկից ավել անգամներ ֆիզիկական ուժ (քաշքել), ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ պահին չէին խախտում հասարակական կարգը (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55; 02:30 - 02:45, 27:38 - 27:48 րոպեներ)

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը պարտավոր է ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Եվրոպական դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներում հայտնել է, որ հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը պետք է լինի համաչափ և անհրաժեշտ հավաքի ընթացքում դրսևորված անկարգությունների կամ հանցագործությունների կանխման համար (տես` Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, Իզցին ըննդեմ Թուրքիայի, Գալստյանն ընդդեմ Հայաստանի): Եվրոպական դատարանը սահմանել է նաև, որ երբ անձն արդեն փաստացիորեն վնասազերծվել է, վերջինիս նկատմամբ ուժի չարդարացված կիրառումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում (տես նաև` Կլասն ընդդեմ Գերմանիայի, Ռեբոքն ընդդեմ Սլովենիայի, Գյունայդինն ընդդեմ Թուրքիայի):

Այսպիսով, վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը իրավաչափ չէ, և նման ուժ կիրառող ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

2. Սկսած ազատության սահմանափակման պահից ակցիային մասնակցող անձանց իրավունքները չեն պարզաբանվել: Վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09) բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու:


3. Ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել պրոֆեսիոնալիզմը և թույլ են տվել էթիկայի կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես` օգտագործելով անհարգալից, վիրավորական արտահայտություններ (տեսագրություն՝ 21:04-21:53 րոպեներ): Նշվածի առիթ կարող էր հանդիսանալ հատկապես այն, որ ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ (օրինակ` անասուն, տեսագրություն՝ 04:50-05:14 րոպեներ): Բայց նույնիսկ, երբ քաղաքացիները վիրավորում են ոստիկանին, դրանով իսկ կատարելով քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, ապա նման իրավիճակներում ոստիկանները պետք է ոչ թե հակադարձեն հայհոյանքներով և վիրավորանքներով, այլ ձերբակալեն հանցանք կատարած անձին և օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության:

4. Դրվագներից մեկում Ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` սեռական բնույթի գործողություն դրսևորելով ակտիվիստներից մեկի նկատմամբ, ինչն իրենից ներկայացնում է սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով:

5. Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանության աշխատակիցները հավաքի ընթացքում իրականացրել են Ոստիկանության աշխատակցի գործառույթներ (տեսագրություն՝ 16 :07-16 :40 ; 18 :00-18 :45 րոպեներ): Այնինչ, համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի` հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Նման պահանջ է նաև սահմանված ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից հրատարակած «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց»-ում, որտեղ նշվում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է լինեն հստակորեն և անհատապես ճանաչելի: Համազգեստ կրող նշված անձինք պետք է համազգեստի վրա փակցնեն նույնականացնելու տարբերանշաններ, որոնք չպետք է թաքցվեն կամ հանվեն և պետք է հասանելի լինեն անձանց` հավաքի ժամանակ ընթերցելու համար»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:09
Ապօրինի ջրօգտագործման կասեցում Գորիսում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ահազանգ. Գողացել են WhatsApp հաշիվները
«Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
14:38
ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող ու վերամշակող հայաստանյան ընկերություններում
Ռոսսելխոդնադզորը  բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։...
Աղբյուր` Panorama.am
14:36
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանnւթյnւն. Հովիկ Ավանեսով
«1994 թվականին արցախյան պատերազմը չէր ավարտվել, ընդամենը ստացել էր  սողացող պատերազմի բնույթ՝ նաև իր հետ ունենալով հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Համաձայն եմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ խտրական վերաբերմունք կա. ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին
«Համաձայն եմ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունք և ատելության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Չեմ գնալու Մյուռոնօրհնության արարողությանը, իշխանության ներկայացուցիչները չպետք է այնտեղ լինեն. Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի գնալու Մյուռոնօրհնության արարողությանը։  «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին։ Ներում չկա լույսը՝...
Աղբյուր` Panorama.am
13:46
Որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահ. Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին
«44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, ու այս տարիներին ընդդիմությունը պայքարել է։ Գործիքակամզը տարբեր է եղել և ԱԺ ներս, և ԱԺ դուրս»,-...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ. Հովհաննես Ավետիսյան
Պետական համակարգերի ստեղծման և կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է . «Մեր երկրի պաշտոնը զբաղեցնող անձը այցելում է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Յանանց անարգութեան մաշեսցին կեանք հանուրց «խաղաղասիրաց», յանձնողաց եւ 29 հազ․ քկմ դագաղապաշտից. Ալեքսանդր Քանանյան
Քաղաքագետ, գրաբարագետ Ալեքսանդր Քանանյանը գրում է․ «Յիշատակ հանուրց անկելոց ի պատերազմին ի լոյս անանց յաւերժութեան եղիցի։ Սատակելով...
Աղբյուր` Panorama.am
13:03
Եթե կարող են ուժը կորցրած ճանաչել «ԳԱԱ-ի մասին» օրենքը, ապա նույնը կարելի էր անել առանց բերվող օրինագծի. Արսեն Առաքելյան
«Եթե ընդունենք, որ տեղի է ունենալու այնպես, ինչպես օրենքն է նախատեսում, ապա, պլանավորվում է, որ ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական...
Աղբյուր` Panorama.am
12:49
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռից հայտնում են, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին...
Աղբյուր` Panorama.am
12:17
Գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ ՌԴ-ում կրկին հետախուզում է հայտարարվել
Նոր քրեական գործի շրջանակներում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Ռուբեն Ալբերտի Թաթուլյանը հետախուզվում...
Աղբյուր` Panorama.am
12:11
Ծնողական խմբերում խուճապ է. Անչափահասների առևանգման փորձ կատարած տղամարդը ձերբակալված է
Աշակերտների ծնողների չաթերում խուճապ է։ Մայրիկներն արագորեն տարածում են սև ավտոմեքենայի ու նրա վարորդի լուսանկարներն ու միմյանց հորդորում՝...
Աղբյուր` Panorama.am
12:04
Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը՝ նաև Հայաստանը դարձնելով խոցելի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր...
Աղբյուր` Panorama.am
12:02
Մեկ օրում՝ 13 վթար, 14 վիրավոր
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
11:47
Այս պրոցեսը կարելի է անվանել՝ ՍՈւ-30 ինքնաթիռների դուբլ-2. Գիտնականները՝ Գիտության ոլորտի նոր օրենքի մասին
«Այս պրոցեսը կարելի է անվանել՝ ՍՈւ-30 ինքնաթիռների դուբլ-2»,- «Մեդիա կենտրոն»-ի մամուլի սրահում ասաց EarlyOne-ի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. Tert.am
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Tert.am-ն իր ունեցած տեղեկությունները ճշտելու համար  կապ է...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու
Հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
10:58
ՊԵԿ-ում լսել են կառուցապատողների առաջարկները
ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը
Աղբյուր` Panorama.am
10:46
Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին
«Ոչ մի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի  «Սև հովազ»...
Աղբյուր` Panorama.am
10:35
Արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում
Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Անհերքելի դարձած փաստեր 2020թ. արյունալի պատերազմը չէր լինի,...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սամվել Շահրամանյան. Մենք ունենք մեր կարծիքը պարտության մեղավորների մասին
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
«Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրուցում...
Աղբյուր` Panorama.am
10:08
NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց...
Աղբյուր` Panorama.am
10:02
Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար...
Աղբյուր` Panorama.am
10:00
Չե Գևարայի հեծանիվն ու Փաշինյանի հեծանիվը
Չգիտես ինչու հեղափոխություն, զարգացում, նոր որակ բառերը ենթագիտակցաբար ընկալվում է որպես փոփոխություն դեպի լավը՝ համամարդկային տեսանկյունից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}