«Հա-կոբ, սը-րիկա». Առաքելյանի ու մյուսների գործով դատախազը ճառը կարդաց աղմկոտ դահլիճում
Այսօր Վերաքննիչ քրեական գործերով դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի ու Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստը: Այս նիստում կողմերը հանդես եկան պաշտպանական ճառերով: Արտակ Կարապետյանը հրաժարվեց ճառից` նկատելով, որ բոլորը գիտեն, թե ինչ դրդապատճառներ ունի այս գործը և հրաժարվեց ավելին ասել: Մյուս ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը հայտարարեց, որ այս գործը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ կայացած որևէ վճիռ հիմքեր չունի: Իր պաշտպանական ճառն ասելիս, Տիգրան Առաքելյանն ասաց, որ այն կարծիքին չէ, թե վճռի վրա որևէ ազդեցություն կունենա իր ճառը: Իր խոսքով, Առաքելյանը չանտեսեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գործոնը և նկատեց, որ մեծ սխալ թույլ տվեց դատարանը, երբ հրաժարվեց նրան կանչել հարցաքննության:
«Մենք խոսում ենք արդարադատության մասին, հասարակության մեջ արդարադատության վստահությունը բարձրացնելու մասին: Հասարակությունը պնդում է, որ մարդասպանը պետք է բանտում նստի՝ հայտնի դեպքով: Բայց նույն հասարակությունը, 27 ԶԼՄ-ներ պահանջում են, որ կալանքից ինձ ազատեն, ստորագրում են, որ ես քաղբանտարկյալ եմ, բայց դատարանը չի լսում հասարակությանը: Ես նույնիսկ վարչական իրավախախտում չեմ արել, բայց գտնվում եմ կալանքի տակ: Գոնե մի դրվագ, որն ապացուցված եք համարում, ներկայացրեք»,- հայտարարեց Տիգրան Առաքելյանը` նշելով, որ ինքը ցանկանում է, որ արդարություն լինի:
Այնուհետև մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, որի ելույթի ժամանակ դահլիճում աղմուկ էր և ոչ մեկ դատախազի ելույթը չէր լսում: «Ինչի՞ ես խորացել, էս ի՞նչ ա ասում», -դատախազի ճառի ժամանակ բարձր խոսում էին դատարանում: Նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը, դիմելով ամբաստանյալներին, հարցրեց. «Դուք որ խոսում էիք, որևէ մեկը Ձեզ խանգարո՞ւմ էր», ինչին դահլիճից արձագանքեցին այսպես. «Մենք սենց հակաէսթետիկ դեմքով չէինք խոսում»:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ «ամբաստանյալի գործողությունները եղել են օրենքից չբխող և անօրինական» ու պնդեց մեղադրանքը: Իսկ Արտակ Կարապետյանի մասով հայտարարեց, որ նրա նկատմամբ համաներումը կիրառելի է ու դատարանին միջնորդեց ազատել պատժից: Հակոբ Մարտիրոսյանի մեղադրական ճառից հետո դահլիճից գոռացին` «Հա-կոբ սը-րիկա, Հա-կոբ, սը-րիկա»:
«Դատարանին նույնիսկ տհաճ էր լսել դատախազի մեղադրանքը, նա չկարողացավ պաշտպանել իր մեղադրանքը: Նույնիսկ մեղադրանք չկա, ինչու այսքան պատմություն, այսքան հանդիսատես: Միանշանակ է, մենք պետք է արդարացվենք», - իր վերջին խոսքում ասաց Արտակ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են