Արա Զոհրաբյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրինագծերի վերաբերյալ քննարկումների, նախագծերի ընդունման դեմ պայքարի համար Պալատի ռազմավարությունը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Փաստաբանների պալատից:
Աշխատանքային խմբի մեջ են մտնում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, ՓՊ անդամներ Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Իրինա Փիլոյանը:
Հիշեցնենք` Փաստաբանության և Պետական տուրքի մասին օրենքներում կառավարության նախաձեռնած փոփոխություններով, նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախագծերով նախատեսվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Հարակից հրապարակումներ.
«Ավազակություն է». Կառավարության քայլը բարկացրել է փաստաբաններին, իսկ նախարարն արձագանքում է
Փաստաբանների պալատը դժգոհ է ԱՆ-ի «ապակառուցողական նախաձեռնությունից». Զոհրաբյանի նամակը` Թովմասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան