Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ. ոստիկանություն
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել համընթաց երթևեկող «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` Է. Հակոբյանը, մահացել է:
Ոստիկանության տեղեկացմամբ, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է դերասան Վարդան Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են