Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանը չի պատասխանում Սիրունյանին
Սեպտեմբերի 6-ին «ՍԻՐՈՒՆՅԱՆ» իրավաբանական գրասենյակի կողմից Վճռաբեկ դատարան է ներկայացվել ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ թիվ 27203404 քրեական գործը նոր հանգամանքերի հիմքով վերանայելու մասին բողոքը: «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից հայտնում են, որ մինչ օրս՝ շուրջ մեկուկես ամիս անց, բողոքի ընթացքը Վճռաբեկ դատարանի կողմից չի լուծվել, թեև՝ այն պետք է լուծվեր 10-օրյա ժամկետում:
Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդունված վճռով հաստատվել էր, որ Հայաստանում 2004 թվականի հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների էր ենթարկվել: Իրեն խոշտանգելու մեջ Վիրաբյանը հայտարարում էր, որ մեծ մասնակցություն է ունեցել Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Հարակից հրապարակում.
Ալվինա Գյուլումյանը տհաճություն է զգացել եվրոպական դատարանում Գրիշա Վիրաբյանի ու Միշա Հարությունյանի գործերի համար