Մանկատան նախկին սանը նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում
Այս պահին նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Թագուհին ասաց, որ նախագահին խնդրում է, որպեսզի «մարդավարի ուշադրություն» դարձնեն իր ամուսնու` դարձյալ մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինի գործի քննության ընթացքին:
«Ես պահանջում եմ, շատ եմ խնդրում, թող ուշադրություն դարձնեն գործին էլի, իրանցից ինչ ա գնում: Դատավորը ներքին համոզմունքով դատ ա անում, բայց իմ աամուսինը մեղավոր չի: Փաստաբանն էլ ասում ա, որ դատաքննությունը շատ կոպիտ, խայտառակ խախտումներով է ընթացել: Ինչ անեմ ես, հիմա դե ասեք», -հավելեց Թագուհին:
Panorama.am-ը բազմիցս ներկայացրել էր ներկայացրել էր Վանաձորի մանկատան նախկին սաների վերաբերյալ այս պատմությունը: 24-ամյա Ռոմանը, ով ազգությամբ ռուս է և վաղ հասակում կորցրել է ծնողներին, մանկատնից դուրս գալուց հետո աշխատել է Վանաձորի ՀԷՑ-ում որպես մոնտյոր ու իրենց աշխատավարձով, ինչպես Թագուհին էր պատմել, կարողացել են նորմալ ապրել: Վանաձորում ապրում են վարձակալած բնակարանում, մինչև պետությունը նրանց բնակարան կհատկացնի: Թագուհին ասել է, որ իրենց պահանջները քիչ են եղել, իսկ ընտանիք մտնող գումարը բավարարել է իրենց ու նորմալ ապրել են, հետևաբար գողություն կատարելու մասին մտքներով անգամ չի անցել:
Վանաձորի մանկատնից 2011-ի հունիսին գողացված երաժշտական կենտրոնը դառնում է պատուհաս այս նորաստեղծ ընտանիքի գլխին: Ըստ նախաքննության տվյալների և այնուհետև` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի 2012-ի հուլիսի 13-ին կայացրած վճռով Ռոման Կուդաշինը մանկատան մյուս սաներից մեկի` Արթուր Կիրակոսյանի ու Վանաձորի բնակիչ Տարոն Մելիքջանյանի հետ միասին մուտք են գործել մանկատուն և գողացել մանկատան երաժշտական կենտրոնը: Եվ նույն դատարանի վճռով Արթուրն ու Տարոնը դատապարտվել են հինգ տարի ազատազրկման, իսկ Ռոմանը` 4: Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանը թողել է ուժի մեջ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: Դատական այս քաշքշոցի մեջ Թագուհին երեխա էր կորցրել, իսկ կյանքը վերածվել դժոխքի: Ռոմանն այժմ հետախուզման մեջ է:
Կառավարության դեմ Թագուհու բազմաթիվ բողոքի ակցիաներից հետո Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը ընդունել էր Թագուհուն, խոսել նրա հետ, ուսումնասիրել գործը: Նրա խնդրանքով, Լոռու մարզի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով նոր հանգամանքների առկայությամբ դիմում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն, որտեղից այն ուղարկվել էր ոստիկանության Լոռու մարզի վարչություն: Այժմ Թագուհին հույս չունի, որ ընթացք կտան և նոր քննություն կիրականացնեն: «Ես համոզված եմ քնեցնելու են գործը ու ոչ մի քննություն չեն իրականացնելու», մեզ հետ զրույցում ասաց Թագուհի Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ.
Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը
Դատավորի ներքին համոզումը, անհամաչափ պատիժն ու մանկատան նախկին սաների դժոխքի վերածված կյանքը
Ապրում էինք միմյանց ջերմությամբ. Մանկատան նախկին սանը Հայաստանի նախագահից օգնություն է խնդրում
Ես գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված. Վանաձորի մանկատան նախկին սանը` կառավարության առաջ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում