Իրավունք 15:15 26/10/2013

Նախարարի որդին ասել է, որ ֆինանսական միջոցներ չունի և այդ պատճառով նրան կպաշտպանի հանրային պաշտպանը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` կալանավորված Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ ֆինանսական միջոցներ չունի փաստաբանի վճարովի ծառայությունից օգտվելու համար և այդ պատճառով էլ նրա պաշտպանությունը ստանձնել է Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Ռաֆիկ Սաֆարյանը:

Վերջինը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց գործի վերաբերյալ որևէ տեղեկությունը փոխանցել` պատճառաբանելով, թե գործը նախաքննության փուլում է և անօրինական է որևէ տեղեկություն հրապարակելը: Նա նույնիսկ չպատասխանեց հարցին` Դավիթ Վարդանյանը իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ:

Ռաֆիկ Սաֆարյանը մոտ 70 տարեկան է, 40 տարի իրավական դաշտում է աշխատում, իսկ փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 19 տարի: Նա քրեական իրավունքի հարցերով է զբաղվում:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արձակուրդում է և իրեն փոխարինող տեղակալ Դավթյանն է Սաֆարյանին տվյալ գործով որպես պաշտպան ներգրավելու մասին որոշում կայացրել: «Մենք նշանակում անում ենք ըստ զբաղվածության գրաֆիկի. ով գործեր չունի և տվյալ օրը ազատ է», -մեր խնդրանքով հստակեցրեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Նա ասաց, որ նախաքննական մարմինը դիմում է ուղարկել հանրային պաշտպանի գրասենյակ, որով դիմել է Դավիթ Վարդանյանի պաշտպանությունը ստանձնելու համար հանրային պաշտպան ներգրավել, քանի որ մեղադրյալը հայտարարել է, որ բավարար ֆինանսական միջոցներ չունի Փաստաբանների պալատի վճարովի ծառայություններից օգտվելու համար:

«Եթե ես չլինեի արձակուրդում չէի նշանակի հանրային պաշտպան` նկատի ունենալով, որ հայրը մինիստր է և ֆինանսական բավարար միջոցներ ունեն պաշտպան հրավիրելու համար», -նկատեց Մասիս Ղազանչյանը:

Նրա խոսքով, վարույթ իրականացնող մարմինը պետք է պատճառաբանված որոշում կայացներ` պարզեր մեղադրյալի գույքային դրությունը և նոր միայն որոշում կայացներ Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան ներգրավելու մասին:

«Հանրային պաշտպան նշանակվում է միայն այն դեպքում երբ անհրաժեշտ է պաշտպան, սակայն մեղադրյալը բավարար միջոցներ չունի պաշտպանությանվրա գումար ծախսելու համար: Այս դեպքում պետք է պարզեին` հոր հետ է ապրում, թե ոչ: Եթե հոր հետ է ապրում, ապա պետք էր մերժել»,- ասաց Ղազանչյանը՝ նկատելով, որ այդ պատասխանատվությունը հայաստանյան օերնսդրությամբ (ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք) դրված է վարույթ իրականացնող մարմնի վրա:

Ղազանչյանի ենթադրությամբ, նախաքննություն իրականացնող մարմինը հավանաբար դարձյալ օրենսդրությամբ պարտադրվող ժամկետների մեջ է փորձել տեղավորվել և նման որոշում է կայացրել: «Պարզապես պետք է բարոյական առումով նայել` եթե մինիստրի տղային անվճար իրավաբանական օգնություն ենք տրամադրում, ապա ում չենք տրամադրում. էդ նշանակում է, որ ամբողջ Հայաստանին պետք է տրամադրենք», -հավելեց Ղազանչյանը` չբացառելով, որ այնուամենայնիվ ինչ-որ փուլում մեղադրյալն ու իր հարազատները հրաժարվեն հանրային պաշտպանի ծառայություններից:

Ավելի վաղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտարարել էր, որ որպես հայր ինքն իրեն շատ վատ է զգում իր որդու հետ կատարվածին և պնդել, որ ոչ մի կերպ չի միջամտելու իրավապահ մարմինների աշխատանքին:
«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,– հայտարարել էր նախարարը:

 Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել է քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:

Panorama.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի իրավապահների «թիրախում» Յուրի Վարդանյանի որդին երբևէ որևէ հանցանք գործելու համար չի հայտնվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}