Յուրի Վարդանյանը հրաժարվում է պատասխանել հարցերի
Երիտասարդության և սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, որն այսօր Ազգային ժողովում է ու մասնակցում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին, ամեն կերպ խուսափոեց լրագրողների հարցերից ու հրաժարվեց պատասխանել դրանց: Միայն ասաց, որ այժմ կալանքի տակ գտնվող որդու` Դավիթ Վարդանյանի հետ ամեն ինչ նորմալ է:
Հարցին, թե վերջին շրջանում նրա հրաժարականի անհրաժեշտության մասին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, Վարդանյանը արձագանքեց ձեռքը թափ տալով ու ասելով. «Լավ է»։ Այնուհետև նա ԱԺ պատգամավոր Վարդան այվազյանի հետ անմիջապես հեռացավ տարածքից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել է քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:
Նախորդող հրապարակում.
Նախարարի որդին ասել է, որ ֆինանսական միջոցներ չունի և այդ պատճառով նրան կպաշտպանի հանրային պաշտպանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան