Իրավունք 12:11 12/11/2013

Արթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը:

- Պարոն Ղամբարյան Քրեադատավարական օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ են նախաձեռնվել, կուզեի հարցնել, թե ո՞րն է դրանց բուն նպատակը, ինչի՞ն են միտված այդ փոփոխությունները, ի վերջո ի՞նչ ենք ունենալու դրանց վերջնական արդյունքում:
- ՀՀ-ում դեռևս 2006 թվականից սկսվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքները, և ոչ թե գործող օրենսգրքի փոփոխություններ ենք նախաձեռնում, այլ 2006 թվականից փորձ է արվում ընդունել նոր Քրեադատավարական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2 հիմնարար հանգամանքներով. առաջինն այն է, որ 2005թ. տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ և դրանցով մի շարք քրեադատավարական երաշխիքների բովանդակությունը փոխվեց: Բացի այդ, արդեն 2002 թվականից ՀՀ-ն միացել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և մի շարք ինստիտուտների հետ կապված Եվրոպական դատարանն այլ իրավական դիրքորոշում էր արտահայտում, որը, բնականաբար, պետք է արտացոլվեր քրեական դատավարության օրենսգրքում: Սրանք հիմնական 2 ամենատարածված փաստարկներն էին, որոնք հիմնավորում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը: Բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով:

Օրինակ 1998 թվականից մինչև այսօր, երբ Քրեական դատավարության օրենսգրքն ընդունվել էր, օրենսգրքում կատարվեցին մի շարք համակարգային փոփոխություններ. Նախատեսվեցին նոր ինստիտուտներ, որոնք առհասարակ չէին տեղավորվում գործող օրենսգրքի գաղափարախոսության շրջանակներում, և առաջացան ներհամակարգային հակասություններ, օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվեց արագացված դատաքննության ինատիտուտը, որը, բնականաբար, 1998 թ. չէր էլ պլանավորվում ընդունել: Եվ, բնականաբար, երբ մի օրենսդրական ակտը, որ կառուցված է ամբողջությամբ այլ գաղափարախոսության հիման վրա և ներմուծում ենք մի օրգան, որն օտար է տվյալ գաղափարախոսությանը, առաջանում են արդեն ներհամակարգային հակասություններ:

Նման ինստիտուտները բավականին շատ են: Մենք բարեփոխում էինք գործող Քրեական դատավարության օրենսգիրքը, նախատեսում էինք նոր ինստիտուտներ, բայց այդ ինստիտուտներն այնքան օտար էին գործող Քրեական դատավարության օրենսգրքի բովանդակությանն ու էությանը, որ միշտ առաջանում էին ներքին հակասություններ: Ուստի՝ ավելի շատ, կարծում եմ՝ պետք էր նոր Քրեական դատավարության օրենսգիրքը լուծեր նաև ներհամակարգային հակասությունների խնդիրները: Բացի այդ, 1998 թվականից մինչ այսօր կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակներում գործող Քրեական դատավարության օրենսգրքում առաջացել է պետական պաշտոնատար անձանց ֆունկցիաների տարանջատման խնդիր: Խոսքը վերաբերում է մասնավորապես քննիչ-դատախազ- քննչական բաժնի պետ փոխհարաբերություններին: Նրանց գործառույթներն այնքան խճճված են գործող Քրեական դատավարության օրենսգրքում, որ միշտ հակասություններ են առաջանում գերատեսչությունների միջև, և դրանք ուղղակիորեն ազդում են մարդու իրավունքների բովանդակության վրա: Այսինքն՝ 2 պետական մարմին կարող էին ունենալ օրենդրական հակասություններ, վեճ` կոնկրետ իրավական նորմի վերաբերյալ, և դրա արդյունքում տուժում էր այն մարդը, ով ներգրավված էր քրեական դատավարությանը:

Օրինակ, նմանատիպ վեճեր առաջանում էր քրեական գործի վարույթը կարճելու, կարճումը վերացնելու իրավասութունների տարանջատման հարցում, որն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին: Կարծում եմ Քրեական դատավարության օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը նաև միտված էր հստակ տարանջատելու դատավարության մասնակիցների` քննիչի, դատախազի, քննչական բաժնի պետի իրավասություննրն ու գործառույթները. յուրաքանչյուր պաշտոնական անձ քրեական դատավարությունում պետք է ունենա կոնկրետ լիազորությունների շրջանակ, որ իմանա՝ որտեղ են սկսվում իր իրավունքներն ու պարտականությունները և որտեղ են ավարտվում: Երբ որ պաշտոնատար անձանց լիազորությունները կրկնվում են, դա էապես նվազեցնում է քրեական արդարադատության արդյունավետությունը: Բայց կցանկանայի անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու է այսքան ժամանակ ձգձգվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որովհետև, ինչպես նշեցի, դեռևս 2006 թվականից սկսած ձևավորվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվեց նախագիծը: Ի՞նչն է պատճառը, որ այդքան երկար տևեց: Ես մի փոքր հումորով նշում եմ, որ ցանկացած պետության իրավական համակարգ ունի 3 քաղաքական փաստաթուղթ. Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և Քրեական դատավարության օրենսգիրքը: Եթե մեզ հաջողվեց 2005-ից ի վեր ընդունել Սահմանադրություն, փոփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա մեզ առ այսօր չի հաջողվել ընդունել 3-րդ փաստաթուղթը:

- Պատճառը ո՞րն է:
- Պատճառը հետևյալն է. Քրեական դատավարությունը մեր իրավական համակարգի այն բացառիկ ոլորտներից է, որտեղ առկա են բազմաբևեռ շահեր: Ոչ միայն հանրային և պետական շահի տեսանկյունից, այլ նույն պետական ապարատի ներսում կան հակադիր շահեր, որոնք նաև իրենց կնիքն են թողնում այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների վրա: Մեր իրականությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք այն հանգամանքը, որ շատ դեպքերում գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա: Եվ, կարծում եմ, պատճառներից մեկն էլ հենց այն է, որ միմյանց հակասող հանրային շահերի, գերատեսչական շահերի հակադրման պատճառով՝ շատ գործընթացներ պարզապես ձգձգվում են: Դա օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ, չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ընդունել, որ քրեական դատավարությունը բազմաբևեռ շահերի ոլորտ է, շահերի բախումները շատ են:

Բացի այդ, ձգձգման մեջ ես տեսնում եմ նաև դրականը. թեև երկար տևեց, բայց այն փաստաթուղթը, որ հիմա մշակվել է` Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, եթե վեր կանգնենք առանձին դրույթների հետ համաձայն լինել- չլինելուց, ընդհանուր՝ որպես միասնական փաստաթուղթ դիտարելիս պետք է նշեմ, որ հեղինակներին հաջողվել է լուծել այն խնդիրները, որոնք ես քիչ առաջ նշեցի: Եվ պետական մարմինների պաշտոնատար անձանց իրավասություների տարանջատման հետ կապված հարցերը շատ հստակ դրված են, երբ որ նախագիծը կարդում ես, կարմիր թելի պես անցնում է ցակացած պետական մարմնի և պաշտոնատար անձանց գործառույթները, նրանց իրավասության սահմանները: Սա արդեն իսկ հսկայական առաջընթաց քայլ է, և նշեմ, որ այս պաշտոնատար անձանց իրավասությունների տարանջատելը ամենաբարդ, ամենավիճահարույց խնդիրն է եղել, և հեղինակները կարողացել են տարանջատումն ապահովել այս ոլորտում`չընկնելով ծայրահեղությունների մեջ: Էապես բարձրացել են նաև մարդու իրավունքների ապահովման որոշակի երաշխիքները:

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ փաստաթուղթը՝ որպես ամբողջական ակտ, բավականին հաջողված է, և կարծում եմ՝ պետք է լուծի քրեական ադարադատության առջև ներկայում ծառացած հիմնական խնդիրները: Իհարկե, բնակաաբար, կան դրույթներ, որոնք խիստ վիճահարույց են, նույնիսկ անընդունելի են, դրանց մասին բազմիցս խոսվել է: Ե’վ մեղադրյալի խոստովանական ցուցմունքների դեպոնացումը, և’ առաջին անգամ մարդուն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հիմքով առանց պատճառաբանության կալանավորելու ինստիտուտը, սրանք այն ինստիտուտներն են, որ խիստ վիճահարույց են և իմ դիրքորոշումը՝ և’ գիտական հոդվածներում և’ առանձին մամուլում, ես ներկայացրել եմ, բայց ընդհանուր առմամբ, նորից կրկնեմ, որ փաստաթուղթը հաջողված է: 

Հարցազրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}