Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին
Նոյեմբերի 21-ին ժամը 16.00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ քննության է առնվելու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ղեկավարած փաստաբանակն ընկերությունը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին որոշել էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը` երկու ամիս ժամկետով:
Հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Նախորդող հրապարակումներ.
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք
«Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործել է, կողային հայելիներ եղել են, արագությունն էլ գերազանցել է 70-ը». Հակոբյանների փաստաբան
Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ենթարկված «Նիվա»-ի կողային հայելիները բացակայել են. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին