Դատավոր Մխիթար Պապոյանը Երևանից կտեղափոխվի Կոտայքի մարզ
Հայաստանի Արդարադատության խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, քննարկվել են Հայաստանի Նախագահին դատավորի թեկնածություն ներկայացնելու, ինչպես նաև դատավորների տեղափոխություններ կատարելու մասին հարցեր: Մասնավորապես, ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից, քննարկվել են հետևյալ հարցերը.
1. Քննարկելով առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով` Արդարադատության խորհուրդը որոշեց` Մարինե Տոնականի Մելքոնյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
2. Քննարկելով առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 127-րդ հոդվածով, որոշեց` - Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտո¬նում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Մեսրոպ Երջանիկի Մակյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
3. Քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածով`որոշեց Հավանություն տալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Քրիստինե Պատվականի Մկոյանի թեկնածությանը։ Քրիստինե Պատվականի Մկոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` ազատելով նրան ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում