Վարդան Պետրոսյանի գործ. Վերաքննիչ դատարանը կալանքի մասին որոշումն անփոփոխ թողեց (Տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը Արշակ Խաչատրյանի նախագահությամբ չբավարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը, և դերասանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ:
Փաստաբանը բողոքարկում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Վարդան Պետրոսյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի, Վերաքննիչ դատարանի մոտ էին հավաքվել բազմաթիվ մարդիկ` ակտիվիստներ, մտավորականներ: Որոշմումը վրդովեցրեց դատարանի շենքի դիմաց հավաքվածներին և նրանք բացականչեցին` «ա-մոթ, ա-մոթ»:
Հիշեցնենք` հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Նախորդող հրապարակումներ`
Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում