«Քրեական գործը սարքում են». Կիվիրյանի գործով ոստիկանները նոր ցուցմունքներ են տվել
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացիական ակտիվիստ, Փաստաբանների պալատի փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում գործով, այսպես կոչված, տուժած ոստիկանները նոր ցուցմունքներ են տվել: Նկատենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե գործով նախաքննությունն ավարտվել է:
«Պարզվում է` անցած անգամ որ տեղի էր ունեցել առերեսում ոստիկանների հետ, երեք ոստիկանների ցուցմունքներում կային էական հակասություններ, այսինքն` դասը իրենք վատ էին սովորել: Հիմա որպեսզի այդ հակասությունները փորձեն դզմզել, իրենք վերսկսել էին նախաքննությունը: Ակնհայտորեն գնում է նրան, որ քերական գործը սարքեն: Ամեն ինչից երևում է դա. երեք ոստիկան պատմում են, թե ինչ է տեղի ունեցել ավտոմեքենայում ու այդ ցուցմունքներում հակասություններ կան: Դրանից էլ պարզ երևում է, որ այդ ցուցմունքները լրիվ արհեստական են», -այսօր ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց Կիվիրյանը:
Ակտիվիստը վստահեցրեց, որ չեն դադարեցնելու պայքարը և այն կշարունակվի դատարանում, միջազգային ատյաններում, որ մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն ապահովող ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին բերման ենթարկվելու ընթացքում, ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
«Ինձ այսօր հայտնել են քրեական գործի ավարտի մասին և փոխանցել գործի պատճեները, և մենք ժամանակ ենք խնդրել դրանց ծանոթաանլու համար», -հավելեց Կիվիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին