Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Միասնական քննչական կոմիտեն ստեղծվելու առաջին տարիներին դժվարություններ է ունենալու, հետևաբար միանգամից բոլոր քննչական ծառայությունները կոմիտեի կազմում ընդգրկելը ճիշտ չէր լինի: Այդ մասին այսօր «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի և հարակից այլ օերնսդրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
«Պետք է գոնե մի քիչ փոքր շրջանակներում տեսնել, թե այդ բարդություններն ինչպիսի բնույթ ունեն, որպեսզի նույնը չտարածվի նաև մյուս քննչական ստորաբաժանումների վրա: Փորձ պետք է ձեռք բերել, որ արդեն հեշտությամբ կհաղթահարեն մյուս կառույցները: Իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ մենք գնալու ենք նրան, որ բոլոր քննչական մարմինները կլինեն մեկ մարմնի կազմում», -հայտարարեց Գևորգ Դանիելյանը:
Նշենք, որ «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի 61-րդ հոդվածի համաձայն օրենքը ուժի մեջ է մտնելու հունվարի 10-ից: Օրենքն ուժի մեջ մտնելուց տասնօրյա ժամկետում Հայաստանի նախագահը նշանակում է քննչական կոմիտեի նախագահ: Ըստ նախագծի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը քննչական կոմիտեի նախագահը հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը և պաշտոնների անվանացանկը և մինչև 2014 թվականը նշանակումներ կատարում քննչական ծառայության պաշտոններում:
Հայաստանի տարբեր գերատեսչություններում գոյություն ունեցող հինգ քննչական մարմիններից Միասնական քննչական կոմիտեում կենտրոնացվելու են միայն երկուսը` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչկան ծառայությունները:
Մանրամասները` տեսանյութում
Նախորդող հրապարակումներ`
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան