Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
«Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի 61-րդ հոդվածի համաձայն օրենքը ուժի մեջ է մտնելու հունվարի 10-ից: Օրենքն ուժի մեջ մտնելուց տասնօրյա ժամկետում Հայաստանի նախագահը նշանակում է քննչական կոմիտեի նախագահ: Ըստ նախագծի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը քննչական կոմիտեի նախագահը հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը և պաշտոնների անվանացանկը և մինչև 2014 թվականը նշանակումներ կատարում քննչական ծառայության պաշտոններում:
Հայաստանի տարբեր գերատեսչություններում գոյություն ունեցող հինգ քննչական մարմիններից Միասնական քննչական կոմիտեում կենտրոնացվելու են միայն երկուսը` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչկան ծառայությունները:
Այսօր կոմիտեի ստեղծման համար մշակված օրենքների փաթեթը ներկայացնելիս Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանն ասաց, որ նախաքննություն իրականացնող տարբեր քննչական ծառայություններում տարբեր կերպ էին նախաքննություն իրականացնում:
«Շատ դեպքերում հասարակությունը տեսնում է, որ տարբեր գերատեսչությունների քննիչների կողմից տարբեր մոտեցումներ են կիրառվում: Առաջին կարևոր խնդիրը քննչական միասնականության ապահովումն է և որպես այս գաղափարի իրականացման մեխանիզմ օրենքի նախագծում սահմանվել են քննչական կոմիտեի նախագահի լիազորությունները, որոնց համաձայն, քննչական կոմիտեի նախագահը պարտավոր է սահմանել նախաքննության կազմակերպման միասնական ուղեցույց: Սա մեր իրավական մշակույթի նոր մոտեցումներից է համարվում` պետական մարմնի ղեկավարը պարտավոր է նախատեսել նոր ուղեցույցներ, որոնց միջոցով հնարավոր կլինի քննիչների հայեցողությունը կանխատեսելի դարձնել»,-ներկայացրեց Արթուր Ղամբարյանը:
Հաջորդ խնդիրը, որը օրենքի նախագծով լուծվում է, քննչական կոմիտեի ծառայողների անկախության ապահովումն է: Ղամբարյանի խոսքով, նախագծում անկախության երկու ուղղություն է ամրագրվել` արտաքին և ներքին անկախությունը «Արտաքին անկախությունը ապահովելու համար հստակ դրույթներ են նախատեսված, որ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ միջամտությունը արգելվում է: Միևնույն ժամանակ նախատեսված են երաշխիքներ նաև քննչական կոմիտեի համակարգում ներքին անկախությունը ապահովելու տեսանկյունից», -հավելեց Հանձնաժողովի անդամը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, և քննչական կոմիտեի ծառայողները պետք է ուսանեն Արդարադատության ակադեմիյում ու պարբերաբար վերապատրաստումներ անցնեն:
Նախորդող հրապարակումներ
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան