Իրավունք 12:40 24/12/2013

Գլխավոր դատախազությունը պատրաստակամ է յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով վերահաստատում է իր պատրաստակամությունը, յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչը իմպերատիվ պահանջ է ցանկացած իրավական, ժողովրդավարական հասարակարգում, նաև դրական է գնահատում Գլխավոր դատախազի առաջարկությանը հետևած արագ արձագանքները:

Խուսափելու համար հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորելուց, որ մամուլում տպագրված նյութերը չեն արժանանում պատշաճ ուշադրության և չեն ստանում համապատասխան լուծում` պարզաբանում ենք, որ համապատասխան տեղեկատվությունը, հոդվածը, տեսաձայնագրությունը, լուրը, որպեսզի առիթ հանդիսանա քրեական գործ հարուցելու համար, պետք է համապատասխանի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական նորմերին:

Մասնավորապես, եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախևառաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը և այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:

Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է.
ա/ անձը իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը
բ/` եթե լրացել է նրա 16 տարին, միաժամանակ նաև նախազգուշացվի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:

Եթե հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձը ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդմումը նույնպես ենթակա է քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող վերոնշյալ հաղորդման կարգին համապատասխան:

Անդրադառնալով, մամուլում, որոշ դատավորների և դատախազության աշխատակիցների վերաբերյալ հրապարակված հոդվածների, մասնավորապես՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Պավել Անդերսոնի 2012թ. հուլիսի 10-ի տեսաձայնագրության, դրա սղագրության, և 1in.am լրատվական կայքում 2013թ. դեկտեմբերի 13-ին  «Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին» վերտառությամբ, փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ տպագրված հարցազրույցի վերաբերյալ, տեղեկացնում ենք.

Պավել Անդերսոնի ելույթի տեսագրության բովանդակությունը պատշաճ ուսումնասիրվել է, ստուգվել են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը, և պայմանավորված Պավել Անդերսոնի բացակայությամբ Հայաստանի Հանրապետությունից, հնարավոր չէ վերջինիցս, որպես հանցագործության մասին հաղորդում տվող ֆիզիկական անձի, վերցնել պատշաճ հաղորդում հանցագործության վերաբերյալ, կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, հիմնավորելու կամ հերքելու համար նրա կողմից մատնանշված հանգամանքերը:

Սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը հուսով է և ակնկալում է վերջինիս արձագանքը և երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցները:

«Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին» հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ այդ հարցազրույցում նշված հանգամանքները ուսումնասիրման առարկա են դարձել դեռևս 2013թ. օգոստոսի 23-ին «Հրապարակ»օրաթերթում տպագրված «Կոռուպցիան Երևան քաղաքի դատախազությունում» հոդվածի և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը օգոստոսի 24-ին Հ. Ճարոյանի ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստած նյութերով, որի ընթացքում Հակոբ Ճարոյանը իր բացատրությամբ ներկայացրել է միայն քրեական գործով ձեռք բերված ապացույցների և կայացված դատավարական որոշումների կապակցությամբ իր վերլուծությունները, չնշելով տեղեկություն կամ փաստ, որը կվկայեր քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ կայացնելու ժամանակ քննիչի և նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազների ոչ օրինաչափ նկատառումներ, նյութական շահագրգռվածություն ունենալու մասին:

Անկախ փաստերի բացակայությունից, փաստաբանի ներկայացրած դիտարկումների կապակցությամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությանը մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանց արդյունքում ևս տեղեկություններ ձեռք չեն բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ կայացնելու ժամանակ քննիչի կամ դատախազների կողմից կաշառք ստանալու, նյութական այլ շահագրգռվածություն, ինչպես նաև քրեական գործով անցնող անձանց հետ ոչ դատավարական հարաբերություններ ունենալու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա 2013թ. սեպտեմբերի 25-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Կայացված որոշումը Հ. Ճարոյանը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի բողոքարկել, դրա փոխարեն դարձյալ հրապարակային անդրադարձ է կատարել այն նույն հանգամանքներին, որպիսիք արդեն իսկ քննության առարկա են եղել:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը գնահատական է տվել նաև Հակոբ Ճարոյանի արարքին, եզրահանգելով, որ վերջինս, հանդիսանալով քրեական գործով ամբաստանյալի շահերի պաշտպանը, ընդամենն իր ներքին համոզմունքով գնահատել է պաշտպանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացած ապացույցների բավարարությունը, ինչպես նաև նրա հետ շահերի հակասություն ունեցող, մեղադրող ցուցմունքներ տված անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու օրինականությունն ու հիմնավորվածությունը, որպիսի պայմաններում, ընդամենը սուբյեկտիվ մեկնաբանություն տալու համար փաստաբանը ենթակա չէ քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար:

Սակայն, 2013թ.դեկտեմբերի 13-ի հարցազրույցում Հակոբ Ճարոյանը, բացի վերոնշյալից, նշել է նաև մեկ այլ քրեական գործի մասին, ինչի վերաբերյալ հայտնում ենք, որ փաստաբանը, իր վերլուծությունները և դատողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու դեպքում, դատախազությունը պատրաստ է պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ այդ հարցերին ևս:

Այնուամենայնիվ, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործելու և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ընթացքում օրենքով սահմանված ընթացակարգերը հստակ պահպանելու նպատակով հարկ ենք համարում նաև պարզաբանել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ինչպես նաև դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ, ինչպես նաև նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ և 344-րդ հոդվածներով նախատեսված արարքներ են:

Հարակից հրապարակում`

ՀՀ Գլխավոր դատախազը Պաշտպանին առաջարկել է առնվազն մեկ փաստ ներկայացնել դատախազությանը. Նամակ` ՄԻՊ-ին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}