Կրակոցներ Սամվել Բալասանյանի տան դիմաց (տեսանյութ)
Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են մեքենաներով մի քանի անձինք կրակոցներ արձակում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան դիմաց:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով Գյումրիի իր աղբյուրները, տեղեկացրել էր, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Բալասանյանի տան մոտ իր ընկերների հետ միասին սպառնալիքներ է տեղացել:
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը Panorama.am-ին ասել էր, որ միջադեպի ժամանակ Սամվել Բալասանյանը տանը չի եղել:
«Քաղաքապետը երեկ է վերադարձել ԱՄՆ-ից, նման միջադեպի ականատես չի եղել: Ամեն դեպքում տան մերձակայքում կան տեղադրված տեսախցիկներ, երեկվա տեսագրությունը, բնականաբար, կա, և դիտելուց հետո անհրաժեշտության դեպքում դրանք կհրապարակվեն», -հայտնել էր Եգանյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրել էին, որ կատարվածի մասին ԶԼՄ-ների հրապարակումները ուսումնասիրում են:
Նախորդող հրապարակումներ՝
Ոստիկանությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» մասին հրապարակումները
Ս.Բալասանյան. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան