Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Երևան-Եղվարդ ճանապարհին 2013 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն այսօր պաշտոնապես ավարտված է համարվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի փաստաբան, ավտովթարների գործերով մասնագետ Ռուբեն Բալոյանը:
Այսօր նախաքննական մարմինը նախաքննության ավարտի մասին հայտնել է կողմերին և հնարավորություն տվել ծանոթանալ գործով ձեռք բերված նյութերին: Կողմերի` գործի նյութերին ծանոթանալուց հետո այն կուղարկվի դատարան:
Նկատենք, որ արդեն դատարանում փաստաբան Ռուբեն Բալոյանը բացի Արթուր Հակոբյանից, կներկայացնի նաև տուժողների իրավահաջորդներ Աննա Կարապետյանի և Նաիրա Հայրապետյանի, ինչպես նաև մյուս տուժողներ՝ Էմմա, Տաթևիկ և Հայկ Հակոբյանների շահերը:
Հիշեցնենք`Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և Արթուր Հակոբյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից Երևան-Եղվարդ ճանապարհին մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վթարի հետևանքով դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այժմ Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Նախորդող հրապարակումներ`
Դատավորը դատախազի միջնորդությունը բավարարել է առանց պատճառաբանության. Վարդան Պետրոսյանի փաստաբան
ՀՔԾ-ի քննությունը նպաստել է, որ Վարդան Պետրոսյանի գործով դատախազը ազատվի աշխատանքից. Փաստաբան
Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
Մինչև Վարդան Պետրոսյանը մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա. Տուժած վարորդ