Գլխավոր դատախազությունը Վրաստանի իրավապահներին միջնորդություն է ներկայացրել Սուքիասյանին ձերբակալելու մասին
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Նախորդող հրապարակում`
Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում բռնել են