Դերասան Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում մեծ քանակի զինամթերք է հայտնաբերվել
Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում, որտեղ գտնվում է դերասան Գոռ Վարդանյանի ղեկավարած արևելյան մարտարվեստի «Դուքենդո»՝ ֆեդերացիան, հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Ըստ աղբյուրի, ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորական խումբը:
Մասնագետները հայտնաբերել են Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:
Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ: Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նկատենք, որ քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով կասկածյալ Իսրայել Սարգսյանը այս ֆեդերացիայի անդամ է:
Հարակից հրապարակում`
Թևոսիկի եղբոր սպանության գործով կա կասկածյալ. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են