Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվել է ևս մեկ անձ
Քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում օրերս կալանավորվել է Տիգրան Ասատրյանը: Այդ մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեկական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով` «ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նույն քրեական գործի շրջանակներում դարձյալ նույն մեղադրանքով կալանավորվել էր նաև Իսրայել Սարգսյանը: Վերջինի փաստաբան Գայանե Գալոյանը Panorama.am-ին ասել էր, որ Իսոն չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք` Արթուր Սաֆարյանը հայտնի քրեական հեղինակություն համարվող և այժմ անազատության մեջ գտնվող Կայարանցի Թևոսիկի եղբայրն էր: Նա սպանվել էր հունվարի 27-ին: Որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխված Արթուր Սաֆարյանը, սակայն, ստացած վնասվածքներից մահացել էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման էին ենթարկել 45-ամյա Իսրայել Սարգսյանին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները