Քննչական կոմիտեի ստեղծումը բյուջեի վրա ծանր չի նստի
Այսօր Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծն ու դրան հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ մեծ և քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովի այս նիստում ներկա էին բոլոր անդամները և նրանք բոլորն էլ կողմ քվեարկեցին օրենսդրական փաթեթին:
«Դատաիրավական բարեփոխումների շրջանակում միասնական քննչական կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով` միասնական դարձնել ընդհանրապես քննչական պրակտիկան, միասնականացնել նրանց նյութական, տնտեսական բոլոր հնարավորությունները: Այսօր գործող հինգ քննչական կոմիտեների թե կարգավիճակը, թե նյութական ու սոցիալական երաշխիքները էականորեն տարբերվում էին միմյանցից: Այս խնդիրները լուծելու ու նրանց մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակեվ անհրաժեշտություն առաջացավ մեկ քննչական կոմիտե ստեղծել», -նախագծի անհրաժեշտությունը հիմնավորեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նույն հանձնաժողովում նախորդ անգամ քննարկումից հետո ներկայացված առաջարկությունների հիման վրա փոփոխություններ են կատարվել նախագծում, որոնց մի մասը արդեն ներառվել են, իսկ մյուս մասը կներկայացվեն ԱԺ-ում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների ժամկետներին վերաբերող հարցը և փոփոխված տարբերակով առաջարկվում է, որ ղեկավարի պաշտոնը ոչ թե կլինի հայեցողական, այլ նշանակվի 5 տարի ժամկետով և միայն օրենսգրքով առաջարկվող հիմքերի առկայության պարագայում նա կարող է աշխատանքից ազատվել: Քննչական նոր ստեղծվելիք կոմիտեի ղեկավարը կնշանակվի նախագահի կողմից վարչապետի ներկայացմամբ:
Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Կարեն Ճշմարիտյանի մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ տրամաբանությամբ է կոմիտեի ղեկավարը նշանակվում վարչապետի ներկայացմամբ:
«Ֆունկցիոնալ առումով ինքը անկախ մարմին է, բայց մնացած բոլոր առումներով նրա գործառույթը գործադիր ֆունկցիա է, այնինքն` նա գործադիր իշխանության ֆունկցիա է կատարում», - ի պատասխան բացատրեց Հրայր Թովմասյանը:
ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք հաշվարկ կատարվե՞լ է, կա՞ գնահատական, թե ինչ ծանրաբեռնվածություն է լինելու բյուջեի վրա: Հրայր Թովմասյանն ի պատասխան ասաց, որ բացի «շենքային ձեռքբերումից», մեծ ծախսեր նախատեսված չեն:
«Այսօր նրանք տեղակայված են ոստիկանության բաժանմունքներում, ինչը ցանկալի չէ` ինքնուրույնության առումով: Այդ աշխատավարձերը նախատեսված են այն համակարգերում, որտեղից իրենք տեղափոխվում են և ուրիշ ծախսեր չեն լինելու: Այդ ծախսերը նրանց հետ միասին կտեղափոխվեն այդ կառույց», -ներկայացրեց Թովմասյանը:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:
Նախորդիվ`
Ինչո՞ւ են 5-ի փոխարեն 2 քննչական մարմիններ միավորվում քննչական կոմիտեում. Քննարկում ԱԺ-ում
Քննչական կոմիտեի ղեկավարին կներկայացնի վարչապետը
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում