Իսոյի գործով Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները չեն դադարեցվել. Գլխավոր դատախազ
Իսրայել Սարգսյանի (Իսո) նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Դիտարկմանը, թե Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը, որը մի քանի շաբաթ է, ինչ որոնում էր Ներսիսյանի դին, օրերս հայտարարել է, թե որոնողական աշխատանքները դադարեցվել են, Կոստանյանը պատասխանեց. «Միայն փրկարար ծառայություններով չեն իրականացվում որոնողական աշխատանքներ: Այլ ծառայություններ ևս ներգրավված են այդ գործին»:
Նկատենք, որ Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել): Իսկ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
Իսրայել Սարգսյանին նախաքննական մարմինը մեղադրում էր Մովսես Ներսիսյանին սպանելու համար, մինչդեռ մինչ այժմ Ներսիսյանը ողջ կամ մահացած գտնված չէ:
Հարակից հրապաարկումներ`
Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Իսոն շարունակում է չընդունել մեղադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները