ՀԱԿ-ը դարձյալ բոյկոտում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովը
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի կազմն արդեն որոշվել է. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մարտի 7-ի կարգադրությամբ այս նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Էթիկայի հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կներկայացնի Վահան Բաբայանը, «Օրինաց երկիր» խմբակցությունը` Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցությունը` Թևան Պողոսյանը, իսկ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը:
Ինչպես նախորդ նստաշրջանում, այս անգամ ևս Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը ներկայացված չէ հանձնաժողովի կազմում և կբոյկոտի դրա աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան