Իրավունք 09:20 12/03/2014

Դատարանն ուղղել է նախաքննական մարմնի սխալը, և զինծառայողն արդարացվել է

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, արդարացրել է զորամասում «դեբոշի» մեջ մեղադրվող պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ 30-ամյա Գեղարդ Խուրշուդյանին:

Մեղադրանքը ավագ լեյտենանտի նկատմամբ առաջադրվել է ՀՀ քր. օր.-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է պետի հրամանատարի կողմից ստորադասի նկատմամբ` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ»:

Բանն այն է, որ ըստ մեղադրանքի, նա զորամասի շարահրապարակում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում պատասխանել է իր ստորադրյալ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գալուստ Ռաֆայելյանի կողմից իրեն հասցրած վիրավորանքին, սեռական բնույթի հայոյանք է տվել Ռաֆայելյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով Ռաֆայելյանի պատիվն ու արժանապատվությունը:

Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Գեղարդ Խուրշուդյանը ցուցմունք է տվել, որ Երևան քաղաք ծառայության մեկնող անձնակազմին հրահանգավորելու համար մոտեցել է իր ղեկավարած դասակի զինծառայողներին և շարքերն ուղղելու կարգադրություն արել։ Այդ պահին նկատել է, որ կրտսեր սերժանտ Գալուստ Ռաֆայելյանը շարքում ուղիղ կանգնած չէ և դիտողություն է արել նաև նրան։ Ռաֆայելյանը պատասխանել է, թե շարքն է ուղղում։ Դրանից հետո, ինքը դիտողություն է արել մեկ այլ կրտսեր սերժանտի, որից հետո Ռաֆայելյանը, դիմելով Խուրշուդյանին, ասել է. «ախպերս խի էս ըսենց ագրեսիվ տրամադրված»: Խուրշուդյանը ըստ գործը քննած ՊՆ քննչական ծառայության, իր պատասխանով իսկապես ագրեսիվ վերաբերմունք է դրսևորել` ասելով «քո համար ախպեր չեմ, պարոն կրտսեր սերժանտ, ուղղվի, տեղդ կանգնի»։ Դատարանում տված ցուցմունքում Գեղարդ Խուրշուդյանը պատմել է, որ այդ պահին Գալուստն ապտակել է իրեն և սեռական բնույթի հայհոյանք տվել։ Շարքում կանգնած զինծառայողներն, զգալով պահի լրջությունն, անմիջապես մի կողմ են քաշել իրենց, որից հետո Ռաֆայելյանն սկսել է հայհոյել, ինչին Խուրշուդյանը նույն կերպ է պատասխանել:

Ցուցմունքում Գեղարդ Խուրշուդյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մինչ իրեն ապտակելը և հայհոյելը` ինքը չի հայհոյել Ռաֆայելյանին ու չի վիրավորել նրա պատիվն ու արժանապատվությունը: Կրտսեր սերժանտի հետ գտնվել է ծառայողական և կանոնադրական փոխհարաբերությունների մեջ, իրենց միջև նախկինում նման միջադեպ տեղի չի ունեցել, իսկ կատարվածից մեկ օր անց ինքը զրուցել է նրա հետ, ներել է նրան և իրենք հաշտվել են։

Դատարանն ուշադրության է արժանացրել հատկապես նախաքննական մարմնի կողմից անտեսված հանգամանքները

Դատարանը դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման արդյունքում հաստատված է համարել, որ ամբաստանյալ Գալուստ Ռաֆայելյանը, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ շարքում շարային կեցվածք ընդունելու համար դիտողություն ստանալու պատճառով, ապտակել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ավագ լեյտենանտ Գեղարդ Խուրշուդյանին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Այսինքն` կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին։

Դատարանը, ստուգելով ամբաստանյալ Գեղարդ Խուրշուդյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը, գտել է, որ քրեական գործով ոչ միայն ապացույցներ ձեռք չեն բերվել, որ նա կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը, այլ ձեռք բերված ապացույցները հերքում են նրան առաջադրված մեղադրանքը։

Փաստորեն, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գեղարդ Խուրշուդյանը զորամասի շարահրապարակում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ պատշաճ ձևով է դիտողություն արել իր ենթակա զինծառայող Ռաֆայելյանին։ Նման պայմաններում դատարանը գտել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում են առաջադրված մեղադրանքի հատկանիշները: Ըստ դատարանի կայացրած դատավճռի, այդ պարագայում ակնհայտ է, որ Խուրշուդյանը հայհոյել է իր ենթակային միայն այն բանից հետո, երբ վերջինս շարքի ներկայությամբ ապտակել ու հայհոյել է իրեն:

Դատարանը նկատել է, որ վարույթն իրականացնող մարմինն անտեսել է այն, որ Գեղարդ Խուրշուդյանի կողմից Գալուստ Ռաֆայելյանին հայհոյելու հանգամանքը կապված է եղել, ոչ թե նրա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, այլ Ռաֆայելյանի անձով` նրան պատասխանելու անառողջ ձգտմամբ, անձնական շարժառիթով: Հետևաբար, ըստ դատարանի, Խուրշուդյանի արարքը չէր կարող ուղղված լինել զինվորական ծառայության պարտականություններ կատարող անձի դեմ։ Դատարանի դիտարկմամբ` նախաքննական մարմինն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Գեղարդը Գալուստին պատասխանել է հայհոյանքով, ինչն ուղղված է եղել վերջինիս անձի դեմ, ոչ զինվորական ծառայության կարգի։ Ավելին` նախաքննական մարմինն ուշադրություն չի դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ Խուրշուդյանի արարքի հետևանքով չի խախտվել զինվորական ծառայության կարգը։

Նման պայմաններում դատարանը գտել է, որ Գեղարդ Խուրշուդյանը, հայհոյելով Գալուստ Ռաֆայելյանին, չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմը, հետևաբար, հանցակազմի բացակայության պատճառով նրա գործողությունը չի կարող որակվել որպես հանցագործություն։ Այսինքն` դատարանի գնահատմամբ` Գեղարդ Խուրշուդյանն իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}