Պաշտպանական կողմը միահամուռ տապալեց այս նիստը. Տուժող կողմի ներկայացուցիչ
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Աբովյան) Վարդան Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմի ներկայացուցիչները ներկա չեն եղել դատական նիստին:
Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը մեկ այլ գործով մասնակցել է դատական նիստի և այդ պատճառով էլ չի կարողացել ներկա լինել Աբովյանի դատարանում: Նաև ասաց, որ դատարանին է ներկայացրել համապատասխան փաստաթուղթ ու միջնորդել հետաձգել նիստը:
Հետաքրքրվեցինք, թե հատկապես որ դատարանում և ինչ գործով է դատական նիստին եղել, ասաց, որ եղել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և լրատվության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց, որ Նիկոլայ Բաղդասարյանի վարույթում գտնվող նշված գործով դատական նիստն ավարտվել է ժամը 13:16-ին:
Գործով տուժող կողմի ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը վստահ է, թե մյուս կողմը փորձում է ձգձել դատական ընթացքը:
«Վարդան Պետրոսյանը հինգ պաշտպան ուներ, որոնցից միայն Նիկոլայ Բաղդասարյանն էր դիմում գրել, որ այլ նիստի է մասնակցելու: Մնացածից լուր չկար: Միահամուռ ձևով տապալեցին այս նիստը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:
Ըստ փաստաբանի, պաշտպանական կողմի այս քայլերը միտված են նրան, որ տուժողները զիջումների գնան: «Իսկ դա անընդունելի է», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները