«Կուտակային»-ՍԴ. Այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է. ՍԴ անդամը` պատգամավորին
«Եկեք ընդունենք, որ սոցիալական իրավունքները մեր տիպի երկրներում խոցելի են` առայժմ հարուստ չենք, ռեսուրսները քիչ են և մաքսիմալ կերպով պետությունը փորձում է` որտեղից հնարավոր է գումար ստանալ», -այսօր Սահմանադրական դատարանում պատասխանող կողմին հարցեր ուղղելու փուլում հայտարարեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը` դիրմելով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Նրա խոսքով, մեծամասնության ներկայացրած օրենսդրական կարգավորման հիմնական խնդիրը պետք է ուղղված լինի մեկ հարցի լուծմանը` պետության-քաղաքացու շահերի սահմանդրական բալանսի ձեռքբերմանը:
«Այն, որ դուք այդ հավասարակշռությունը չեք կարողացել ձեռք բերել, ցավոք, այս գործի ընթացքն է: Դուք օրինակ բերեցիք մի քանի երկրներ, որտեղ ասացիք, որ փայլուն կիրառվում է համակարգը: Մեր աշխատակազմը շատ լավ գործ է արել, հավաքել է օրինակներ, շուրջ հիսուն երկրներում պարտադիր բաղադրիչ է կիրառվում: Բայց այդ երկրները մեր երկրի հետ որևէ առնչություն չունեն` ոչ դեմոգրաֆիայով, ոչ արտագաղթով, ոչ տնտեսական հզորությամբ, ոչ իշխանությունների նկատմամբ վստահությամբ: Բոլոր առումներով դրական են», -հայտարարեց Թոխյանը ու հետաքրքրվեց պատգամավորից, թե հատկապես որ երկրի փորձն է կիրառվում Հայաստանում:
Հակոբ Հակոբյանը արձագանքելով ՍԴ անդամին, պատասխանեց, որ Հայաստանում հիմնականում փորձել են կիրառել բալթյան երկրների փորձը ու հավելեց. «Մեր այս ամբողջ կենսաթոշակային ռեֆորմը նմանվում է բալթյան երկրների օրինակին, բայց ինքը տիպիկ վերցրած չէ: Մենք նրանցից վերցրել ենք սկզբունքը, բայց առանձնացրել ենք դրույթներով»:
Պատգամավորի այս խոսքին Թոխյանն այսպես արձագանքեց. «Լավ, էլի նույն պատմությունն է` մորը բերել ենք, հորը ման ենք գալիս»:
Այնուհետև ՍԴ անդամը պատգամավորին հարցրեց, թե իրենք քաղաքացուն հարցրել են` ինքն ուզո՞ւմ է, որ նման համակարգով պետությունն իրեն ձեռք մեկնի:
«Այնուամենայնիվ, այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է, մեր բնակչության մեծ մասի համար դա հացի փող է: Այսօր ես առաջին անգամ, ամոթ ինձ, իմացա, որ նվազագույն աշխատավարձից էլ է պահվելու այդ 5 տոկոսը: Մի՞թե չկան այլ մոտեցումներ, պարոն Հակոբյան: Վերջերս տարբեր պաշտոնյաներ էլ հայտարարեցին, որ եկեք աշխատենք հանուն, ոչ թե ընդդեմ, այսինքն` կան տարբերակներ, պարոն Հակոբյան, ինչո՞ւ չեք գտել այդ տարբերակները», -հարցը լրացրեց Թոխյանը:
Հակոբյանը հաստատեց, որ հանրապետության վարչապետն ու ԱԺ նախագահը հայտարարել են, որ պատրաստ են գնալ փոխզիջման, քննարկել հանրության հետ օրենքի խնդիրները:
«Պատրաստ են և կարծում եմ, որ ժամանակ կլինի այդ ճշտումը կատարելու համար: Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որն իր սպառման սովորույթը չինացիների նման չի փոխարինելու կուտակելու սովորույթով, ապա նրա ՀՆԱ-ի աճը, տնտեսության զարգացումը կլինի դանդաղ», -հավելեց Հակոբյանը:
Նրա խոսքից հետո, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ նիստին պատրաստվելու ընթացքում նամակներով դիմել է տարբեր երկրների իր գործընկերներին և խնդրել ներկայացնել իրենց երկրների փորձը` արդյոք այդ երկրներում նման վեճ լսվել է:
«Բալթյան երկու երկրներ` Լիտվան ու Լատվիան արձագանքեցին և պարզ էր, որ այնտեղ գործող համակարգը ոչ մի ընդհանրություն չունի Հայաստանում ներդրված համակարգի հետ: Այդ երկու երկրներում վճարումները կատարվում են սոցիալական ապահովության ընդհանուր վճարներից, որից նախատեսված էր որոշակի հարաբերակցություն` բաշխողականին ու պարտադիրին: Իսկ տնտեսական ճգնաժամի թելադրանքից ելնելով նրանց մոտ կառավարությունը գնացել է կուտակայինի նվազեցման և բաշխողականի ավելացման», -ներկայացրեց ՍԴ նախագահը:
Նախորդող հրապարակումներ`
«Կուտակային»-ՍԴ.Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պարոն Հակոբյան, դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք. Կիմ Բալայանը` ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում