«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
21 տարի առաջ Երևանի կենտրոնում բնակարաններն արժեին 2500 ԱՄՆ դոլար, հիմա դրանք երեք տասնյակից ավել դոլար արժեն: Այսօր Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վիճարկման հարցի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը և պատասխանող կողմը ներկայացնող ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց. «Ի՞նչ երաշխիք կա, որ այսօրվա կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո»:
Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Հակոբ Հակոբյանը վկայակոչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և ասաց. «Օրենքում նշված է, որ երբ գումարները վերադարձնում ենք մասնակիցներին, ապա հաշվարկում ենք ամբողջ ժամանակահատվածի համար գնաճի գործակիցը և գումարած մայր գումարը: Այսինքն` եթե 40 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի այսքան գնաճ է եղել, ապա գումարի գնողական իրական տեսքը պահում ենք այս համակարգի միջոցով»:
Պատգամավորի խոսքով, իրենք կարծում են, որ դրա կարիքը չի լինի, քանի որ իրենց սպասելիքներով եկամտաբերությունը ավելին կլինի, քան գնաճը:
Վոլոդյա Հովհաննիսյանի հարցը վերաբերում էր օրենքում գոյություն ունեցող թերությունների մասին հատկապես վերջին շրջանում իշխանական պատգամավորների կողմից հնչեցվող հայտարարություններին: ՍԴ անդամը Հակոբյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է այդ թերություններից մի քանիսը մատնանշել: Ի պատասխան, Հակոբյանն ասաց, որ համակարգը շատ բարդ է, նոր է ներդրվում և համապատասխան մեխանիզմներ չկան:
«Մենք մասնագետներ չենք ունեցել, նրանք նոր են ձևավորվում, այդ բարդ համակարգը նոր է կիրառվում, ես համոզված եմ, որ որպես օրենսդրություն, ինքը միշտ փոփոխվելու կարիք ունի: Ես չեմ կասկածում, որ սովորական ընթացքով փոփոխություններ կլինեն»,- հավելեց պատգամավորը:
Սակայն բուն հարցին, թե ինչ թերություններ նա կարող է մատնանշել, Հակոբյանը պատասխանեց այսպես. «Ավելի լավ է չասեմ»:
Նախորդող հրապարակումներ`
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները