«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը անհանգստություն է հայտնել «ֆեյքերի մասին» օրինագծի կապակցությամբ
Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders ) կազմակերպությունը անհանգստություն է հայտնել: Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքէջից:
Հիշեցնենք` օրինագիծը բուռն քննարկման ու մտահոգությունների տեղիք էր տվել հատկապես լրատվամիջոցների շրջանում, քանի որ այն անմիջականորեն վերաբերում էր հենց ԶԼՄ-ներին: Նախագիծը պայմանականորեն ստացել էր «Fake»-երի դեմ պայքարի նախագիծ: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած «Fake»-երի, այսինքն` կեղծ օգտատերերի դեմ:
«Այս օրինագիծը Հայաստանում օն-լայն մակարդակում վտանգում է տեղեկատվության ազատությունը: Օրինագծում անորոշ ու երկար ձևակերպումները հող են նախապատրաստում դատավորների համար` գործել ազատ ու դրանք մեկնաբանել յուրովի: Բայց խնդիրը ավելի մեծ է, քան ուղղակի ձևակերպումները: ԶԼՄ-ները չեն կարող պատասխանատվություն կրել այն բովանդակության համար, որը իրենք չեն ստեղծել: Բացի այդ համացանցում անանունությունը Ինտերնետի հիմնական սկզբունքներից է»,- հայտարարել է կազմակերպության Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի տնօրեն Ջոհան Բիրը (Johann Bihr):
Նա նաև կոչ է արել խորհրդարանականներին հրաժարվել օրինագծից և պաշտպանել անձի արտահայտման սկզբունքը:
Նախորդող հրապարակումներ`
«Fake»-երի դեմ պայքարելու համար փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, դաշտը կարգավորված է. Արա Ղազարյան
Ֆեյսբուքյան ոչ մի օգտատեր Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունք խախտել չի կարող. Գոռ Հովհաննիսյան