Արտեմ Ասատրյանը չկարողացավ պատասխանել ՍԴ անդամ Թոխյանի հարցին
Այսօր Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ժամանակ ինչպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, այնպես էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երբեմն ուղղակի չէր իմանում` ինչպես պատասխանել ՍԴ անդամների` դիմողների պնդումների հիման վրա ներկայացվող հարցերին:
Մասնավորապես, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե արդյոք կենսաթոշակ ստանալը քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնք է, ինչին նախարարը կարճ պատասխանեց. «Այո»:
Այնուհետև հաջորդեց Թոխյանի մյուս հարցը`քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակ ստանալու իրավունքից:
«Կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո քաղաքացին դիմում է ներկայացնում, որ ցանկանում է ստանալ կենսաթոշակ: Նա դիմում է ներկայացնում, նոր է սկսում կենսաթոշակ ստանալ», -պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարի պատասխանը սակայն, ակնհայտորեն Թոխյանի սպասած պատասխանը չէր և նա դարձյալ հետաքրքրվեց. «Բայց ինչո՞ւ պետք է քաղաքացին պարտադիր վճարի, որպեսզի կենսաթոշակ ստանա, եթե կարող է հրաժարվել»:
Արտեմ Ասատրյանի պատասխանը կարճ էր. «Վճարելը դա արդեն պարտականություն է»:
«Այսինքն, դուք ինչո՞ւ եք քաղաքացուն ասում` արի 40 տարի վճարի, որ հետո դու իրավունք ունենաս հրաժարվել», շարունակեց Թոխյանը` նկատելով, որ միգուցե տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին:
«Այս համակարգով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք սա և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի, եթե մենք նպատակից ենք ելնում, լուծումները շատ սահմանափակ են»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Նախորդող հրապարակումներ`
ՍԴ-ն կանցնի խորհրդակցական սենյակ
Դուք բավական ոգևորված էիք Չիլիի օրինակով, բայց նրանց մոդելը փոփոխվել է. ՍԴ նախագահը` Ներսես Երիցյանին
ՍԴ անդամը ԿԲ նախագահի տեղակալից պարզաբանում պահանջեց, որին հետևեց Երիցյանի արդարացումը
Այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է. ՍԴ անդամը` պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պարոն Հակոբյան, դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք. Կիմ Բալայանը` ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները