Պարտադիր բաղադրիչը չի կարող գործարկվել ՍԴ որոշման հրապարակման պահից. Արծվիկ Մինասյան
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը չի կարող գործարկվել Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահից: Այդ մասին այժմ ընթացող ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով Սահմանադրական դատարանում դիմող կողմն էր ներկայացնում:
Նա նաև ասաց, որ առաջիկայում, երբ ստանան Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ, կոնկրետ պահանջներ կառաջադրեն կառավարությանը: Նաև հորդորեց կառավարության անդամներին միակողմանիորեն չմեկնաբանել Սահամանադրական դատարանի որոշումը:
«Կոչով ուզում ենք դիմել գործատուներին. հարգելի գործատուներ դուք պարտավոր չեք կատարել պահումներ և փոխանցումներ: ՍԴ իրավական դիրքորոշումները ուժի մեջ են մտել հրապարակման պահից: Իրավական դիրքորոշման մեջ շատ հստակ է տրված մարդու սեփականության ոտնահարումը հակասում ՀՀ սահմանդրությանը», -հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները` քիչ ուշ
Հարակից հրապարակում`
Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները