Գորիսի միջադեպի գործով միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է
Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն, քրեական գործի նյութրը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու համար, այսինքն նախաքննությունը դեռ չի ավարտվել և գտնվում է նյութերի ծանոթացման փուլում: Դրանից հետո միայն գործը կուղարկվի դատարան:
Թեպետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ տարածվում էր 2013 թվականի Համաներում կիրառելու մասին Ազգային ժողովի որոշումը, սակայն Բուդաղյանը չի համաձայնել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի և ինչպես Մերի Սարգսյանը տեղեկացրեց, համաներում կիրառելու մասին համաձայնության դիմում չի ներկայացրել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այս գործի շրջանակներում մեղադրյալները երկուսն էին` Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը պարզվել էր, որ թրմանյութ է օգտագործած եղել և թիկնապահը` Զարզանդ Խաչատրյանը: Սակայն նախաքննությունը վարող ՊՆ քննչական ծառայությունը որոշել էր մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը:
«Ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են», -նշված էր նախաքննական մարմնի որոշման մեջ:
Թեմային առնչվող`
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է
Զինդատախազություն. Ինչ զենքեր են առգրավվել Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում
Սյունիքի մարզպետի տան մոտ մարդ են սպանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան