Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը կարել է բերանը
Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը, ով գտնվում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում, հացադուլի հետ միասին կարել է բերանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Դեռ չեմ տեսել, պատրաստվում եմ առաջիկա ժամերին այցելել նրան, բայց գիտեմ, որ հացադուլից բացի, կարել է նաև բերանը: Նա դժգոհում է ծայրահեղ անարդար դատավարությունից, քանի որ ոչ դատախազը և ոչ էլ դատարանը փաստական ոչ մի տվյալ և ապացույց հաշվի չեն առել և անարդար դատաքննություն իրականացրել», -փոխանցեց պարոն Սարգսյանը:
Այս գործով մեղադրող դատախազը պահանջել էր դատարանից Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը) և 112-րդ հոդվածի 1-ին մասով` (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սակայն Խաչատրյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ ինքը սպանելու մտադրություն չի ունեցել:
Թեմային առնչվող`
Ես սպանություն չեմ կատարել. Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել ու դիմել ՀՀ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան