Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Անիի նախկին ոստիկանապետի որդու բողոքի քննությունը
Այսօր Հայաստանի Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստե փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք` Հարություն Սարգսյանը, ով Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին է, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 188 հոդվածի 1-ին մասի (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներով: Հարություն Սարգսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանի որ դրանով չի հաստատվել իր պաշտպանյալի մեղքը և կարճել քրեական գործի վարույթը:
«Կայացված դատավճռում ընդհանուր իրավասության դատարանը շարադրել է մի տեքստ, որը էապես տարբերվում է Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի տեքստից: Ակնհայտ է, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը էապես տարբերվում է դատարանի կողմից հաստատված համարված փաստերի բովանդակությունից: Ստացվում է, որ ընդհանուր իրավասության դատարանում ողջ դատաքննոթւյան ընթացքում Հարություն Սարգսյանը պաշտպանվել է մի մեղադրանքից, սակայն մեղավոր է ճանաչվել բոլորովին այլ մեղադրանքով», -ներկայացնելով վերաքննիչ բողոքը, հայտարարեց փաստաբանը:
Վերաքննիչ դատարանում այլ նիստի անցկացման պատճառով նիստը որոշվեց շարունակել հունիսի 5-ին: Նշենք, որ այս գործով Վերաքննիչ դատարանի դատավորների կազմը հետևյալն է` նախագահող դատավոր Ս. Չիչոյան և դատավորներ` Եվա Դարբինյան, Գագիկ Ավետիսյան:
Թեմային առնչվող հրապարակում`
Շիրակի մարզի դատավորը գնացել է ՔԿՀ և ամբաստանյալին տեղեկացրել պատժաչափի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները