Հրազենային տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ. Հայտնի են նրանց անունները
Վերնիսաժին մոտակա հատվածում այսօր տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 անձ հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին հիվանդանոցից:
Հերթապահ բժշկուհին ասաց, որ իրենց մոտ տեղափոխվել են 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 72-ամյա Մնացական Սուքիասյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը և 30-ամյա Նորայր Հարությունյանը:
Այս պահին, բժշկուհու փոխանցմամբ, նրանցից երեքը վիրահատվում են, իսկ երկուսն էլ պատրաստվում են վիրահատության:
«Նրանց կյանքին սպառնացող վտանգի մասին չեմ կարող ասել, նրանք ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ են ստացել», -փոխանցեց բժշկուհին:
Առայժմ հայտնի չէ` նրանք փոխհրաձգության մասնակիցներ են եղել, թե ուղղակի անցորդներ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 13:25--ի սահամաններում կրակոցներ էին հնչել Վերնիսաժի մոտ, ինչի հետևանքով, ըստ ոստիկանության տվյալների, 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Նախորդող հրապաարկում`
Կրակոցներ Վերնիսաժի մոտ, մեկ կին և երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան