Լիսկայի եղբոր որդին մարդկանց է ծեծել. Ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էյներ Խաչատրյանը, ծեծել է երկու անձանց ու առևանգել նրանց: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, իրենք ահազանգ են ստացել այն մասին, որ Էյներ Խաչատրյանը մայիսի 25-ին` ժամը 23:00- սահմաններում ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին և Ա.Հ-ին:
Վերջինները Գորիսում հայտնի Կուլակի որդիներն են: Ըստ ոստիկանության կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր. «Այդ ընթացքում երիտասարդների հայրը ընկել է շոկի մեջ և չի կարողացել օգնել որդիներին: Փորձել է օգնել մայրը, որին ևս մի քանի հարվածներ են հասել: Հարևանները փորձել են շտապօգնություն և ոստիկանություն կանչել: Օգնության են կանչել Լիսկայի երրորդ եղբորը, վերջինս սակայն ժամանելով դեպքի վայր, չի կարողացել հանդարտեցնել եղբոր խմած որդիներին: Հարևանները կանչել են շտապօգնություն, Լիսկայի եղբոր տղան և ընկերները սակայն չեն թողել որ շտապօգնության մեքենան տեղափոխի տղաներին: Կանչել են Լիսկայի բաջանաղ Նորոյին, որի մեքենայով երիտասարդներին տեղափոխել են անհայտ ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան