Լիսկայի հարազատի մասնակցությամբ միջադեպի գործով 3-րդ անձն է ներկայացել ոստիկանություն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբոր որդու` Էյներ Խաչատրյանի գործողություններից տուժած Արթուր Հարությունյանն այսօր առավոտյան ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության հետ կապերի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նույն գործով Էյներ Խաչատրյանը և Արթուր Հարությունյանի եղբայրը` Գոռ Հարությունյանը, ով դաժան ծեծի էր ենթարկվել, մայիսի 26-ին էին ներկայացել ոստիկանություն ու բացատրություններ տվել:
Հարակից հրապարակումներ`
Լիսկայի եղբոր որդին մարդկանց է ծեծել. Ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել
Լիսկայի եղբոր որդին հայտնաբերվել է և ներկայացել ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան