Կալանքի վերաբերյալ միջնորդությունների 95%-ը դատարանները բավարարում են օբյեկտիվ պատճառներով. Գագիկ Ղազինյան
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումների շրջանակում առաջարկվում է դատական երկաստիճան համակարգ, ներկայումս գործող եռաստիճան համակարգի փոխարեն: Այսօր Սահամանդրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ այսպես հայտարարեց Սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Նրա ներկայացմամբ, հանձնաժողովում տեսակետ է հնչել, որ երկաստիճան համակարգը կարող է արդյունավետ լինել, այդ պատճառով էլ այն առաջարկվել է մասնագիտական լսարանների քննարկման առարկա դարձնել: Ինքն անձամբ կողմ է, որ գործող դատական եռաստիճան համակարգը պահպանվի:
Հայեցակարգի նախագծում, ինչպես հստակեցրեց Ղազինյանը, նշվում է, որ պետք է վեր հանել թերությունները, փորձել փոխել, բարելավել, կայացնել, ամրապնդել գործող` եռաստիճան դատական համակարգը և միայն դրա անհնարինության դեպքում առաջարկել այլ տարբերակ:
Հայեցակարգի նախագծում խոսվում է տեղական դատարանների մասին, այսինքն, ընդհանուր իրավասության դատարանների երկու օղակներից մեկն առաջարկվում է դարձնել տեղական դատարան: «Պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտավորապես տարեկան քննվող 20 հազար գործերից ընդամենը 3-4 հազարն է, որ դատարանը քննում է ըստ էության, այսինքն` կոնկրետ քրեական գործեր են: Մնացածը վերաբերում են խափանման միջոցներին, բողոքներին, քննչական գործողություններ թույլ տալուն և այլն», հայտարարեց Ղազինյանը:
Նրա խոսքով, կալանքի վերաբերյալ միջնորդությունների 95 տոկոսը դատարանները բավարարում են, ինչն ավելի շատ է ի տարբերություն այն ժամանակների, երբ կալանքի թույլտվություն տալիս էր գործը վերահսկող դատախազը:
«Մինչդեռ մենք ժողովրդավարական այս ինտիտուտը ներմուծեցինք, որպեսզի ավելի օբյեկտիվ դարձնենք այս համակարգը` ենթադրելով, որ այդ միջնորդությունները ավելի պակաս կբավարարվեն», -հավելեց Ղազինյանը` նկատելով, որ դատավորները հիմանակնում այդ քայլին գնում են հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Այս առումով նա առաջարկում է, որ լինեն մասնագիտացված դատավորներ:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանին, ապա ըստ Ղազինյանի, 2005-ի Սահմանադրական բարեփոխումներով, Հայաստանի Վճռաբեկ դատարանին իրավունք վերապահվեց կիրառել միատեսակ օրենսդրական պրակտիկա: Սակայն, նրա խոսքով, «օբյեկտիվ պատճառներով» Վճռաբեկ դատարանը հետ է կանգնում իր հիմանական առաքելությունից:
«Միատեսակ օրենսդրական պրակտիկա ձևավորելու լիազորությունը Դավիթ Ավետիսյանի (նկատի ունի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին) հետ քննարկել ենք, որ պետք է լավ ուսումանսիրվի, որպեսզի տեսնենք, թե դա ինչպես է ազդել համակարգի գործունեության վրա»,- հավելեց Ղազինյանը:
Հարակից հրապարակում`
Կառավարությունը, ՀՀ նախագահը, ՏԻՄ-երը ոչ մի անգամ օրենքի սահմանադրականության հարցով չեն դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում